ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.10.2014 | 00:05

Երբ ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում, ձեր հնձանների մեջ խաղող էիք լցնում՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։ Հարվածեցի ձեզ անպտղությամբ, խորշակով ու կարկտով, խորտակեցի ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։- Մտածեցե՛ք ձեր սրտում, թե ինչ է լինելու այսօրվանից և հետո, իններորդ ամսվա քսանչորսերորդ օրից և այն օրվանից, երբ դրվեց Տիրոջ այդ տաճարի հիմքը։ Մտածեցե՛ք ձեր սրտում, գուցե այնպես լինի, որ ձեր կալի, որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա բերք չլինի, այսօրվանից ևեթ ես պիտի օրհնեմ, որ լինի։


Անգէ 2. 17-20

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ